Գլխավոր Լրահոս

Կառավարությունը ճանապարհ կկառուցի «Մայլեռ»-ի համար

Կառավարությունը ճանապարհ կկառուցի «Մայլեռ»-ի համար

Կառավարությունը որոշել է «Մայլեռ» ընկերության համար 3 կիլոմետրանոց 8 մետր լայնությամբ ավտոճանապարհ կառուցել։ Համապատասխան որոշման նախագիծը ներառվել է կառավարության հունվարի 18-ի նիստի օրակարգում։ 

«Մայլեռ»-ն անցած տարվանից լեռնային հանգստավայր է շահագործում Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի տարածքում։ Այն ներառում է դահուկուղի, ճոպանուղի, հյուրանոց և այլն։ Ըստ կառավարության համապատասխան որոշման հիմնավորման՝ կառավարության կողմից ճանապարհի կառուցումը ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրի մաս է եղել։ 

«Մայլեռ»-ի համար ճանապարհը կառուցելու համար կառավարությունը պլանավորում է ծախսել մոտ 900 միլիոն դրամ։ Բացի այդ, կառավարությունը նախատեսում է ընկերությանը աջակցել կոմունիկացիաների անցկացման հարցում։ 

«Մայլեռ»-ի սեփականատերերը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի քեռու որդիներն են՝ Վահան և Տիգրան Հարությունյանները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում