Գլխավոր Լրահոս

«Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը կնվիրաբերի Կառավարությանը

«Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը կնվիրաբերի Կառավարությանը

Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը Հայաստանի կառավարությանն է նվիրաբերել իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ Համապատասխան որոշումը կայացվեց կառավարության հունվարի 18-ի նիստում։ 

Կառավարությանը բաժնեմասի նվիրատվությունը ֆիքսված էր «Լիդիան Արմենիա»-ի, էկոնոմիկայի նախարարության ու Եվրասիական զարգացման բանկի միջև անցյալ տարի կնքված հուշագրով։ 

Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի խոսքով՝ «Լիդիան Արմենիա»-ն հանքի շահագործման համար ներդնելու է 250 միլիոն դոլար, ինչպես նաև շինարարության ընթացքում բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին վճարել է 7 միլիոն դոլարի չափով տարեկան աջակցություն։ 

12,5 տոկոս բաժնետոմսերի կառավարումն իրականացնելու է էկոնոմիկայի նախարարությունը։ 

«Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն այս մոդելով մեր մտահոգությունները փարատում է և լրացուցիչ խթան կլինի տնտեսական աճի համար»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում