Գլխավոր Լրահոս

Երևանում նախատեսվում է շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով

Երևանում նախատեսվում է շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով

Առաջիկայում նախատեսվում է շտապօգնության ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասել է առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:

«Առաջիկայում նախատեսում ենք ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Իհարկե, այստեղ աշխատանք ունենք անելու և համապատասխան մասնագետներ գտնելու, որոնք կունենան համապատասխան կրթություն և կարողանան վարել մոպեդ: Նրանք ծառայություն կմատուցեն ոչ թե հիվանդանոցային պայմաններում բուժման իրականացում պահանջող դեպքերին, այլ միայն առաջին բուժօգնության սահմաններում»,- ասաց նա:

Դավիթ Կարապետյանի խոսքով՝ հունվարի առաջին 18 օրվա ընթացքում շտապ բուժօգնության ծառայության կողմից իրականացվել է 19 595 կանչ, որը նախորդ տարվա համեմատությամբ 2 423 կանչով կամ 14 տոկոսով ավելի է:

Առողջապահության վարչության պետը նշում է, որ յուրաքանչյուր 20 հազար բնակչին շտապօգնության 1 շարժակազմ է հասնում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակչության՝ 1 միլիոն 75 հազարի պարագայում արդեն իսկ 53-55 շարժակազմ է պետք, ուստի քաղաքապետարանը դիմել է առողջապահության նախարարին՝ շարժակազմերի թիվն ավելացնելու ակնկալիքով: Այժմ մայրաքաղաքում առկա է շտապօգնության 43 շարժակազմ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում