Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հունվարի 23-ին, ժամը 11։26-ին հաղորդում է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, կողաշրջվել է Գավառ-Երևան երթուղայինը։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Բժշկական կենտրոններից այս պահի դրությամբ նախարարություն հաղորդումներ են ստացվել տարբեր աստիճանների վնասվածքներով ընդունված 5 անձի վերաբերյալ։
Shamshyan.com-ի տեղեկություններով էլ Չայնիի ոլորաններում միմյանց են բախվել 20 ավտոմեքենա։
Civilnet











