Գլխավոր Լրահոս

Մարալիկում շահագործման է հանձնվել 59 բնակարան՝ 103 անձի համար

Մարալիկում շահագործման է հանձնվել 59 բնակարան՝ 103 անձի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ: Այնուհետև Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Մարալիկում շահագործման է հանձնվել Սոցիալական բնակարանային ֆոնդի առաջին համալիրը. տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Այն բաղկացած է 59 բնակարաններով երեք շենքերից՝ 103 անձի համար: Բնակարանները կահավորված են անհրաժեշտ գույքով: Սոցիալական բնակարաններում բնակվելու են մանկատան շրջանավարտներ, միայնակ տարեցներ և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներ:

«Այս ծրագիրը կառավարության նոր նախաձեռնությունն է: Պետությունը, ձևավորելով սոցիալական բնակարանային ֆոնդ, կարիքավոր ընտանիքներին կկարողանա ապահովել բնակարաններով: Հետագայում այս փորձը տարածելու ենք նաև այլ մարզերի վրա: Այնպես որ, հաջողված ենք համարում սոցիալական բնակարանային ֆոնդի հայեցակարգը»,- ասել է վարչապետը:

Բնակարանամուտ տոնած քաղաքացիները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին նման ծրագիր կյանքի կոչելու և սոցիալապես կարիքավորների նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար:

Ծրագրի շրջանակում առաջիկայում Մարալիկում շահագործման է հանձնվելու ևս երկու նմանատիպ շենք: Եվս մեկ շենք ներկայում վերակառուցվում է Երևանում, ինչի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել են համապատասխան միջոցներ:

Սոցիալական բնակարանները համալիր կազմակերպելու նպատակով փոխանցվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում