Գլխավոր Լրահոս

«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը կանցնի պետությանը

«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը կանցնի պետությանը

«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը կանցնի պետությանը։ Այդ մասին հաղորդել է ընկերությունը՝ անդրադառնալով կիպրական «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ»-ի կողմից «ՄՏՍ Արմենիա»-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքին։ 

Ընկերությունը հունվարի 24-ին տարածել է հաղորդագրություն անդրադառնալով նոր բաժնետիրոջը՝ «Ֆեդիլքո գրուպ»-ին. ««Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը Կիպրոսում գրանցված ընկերություն է, որի վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատերերն են Չժե Ջանգը և Կոնստանտին Սոկոլովը: Թե՛ Չժե Ջանգը, թե՛  Կոնստանտին Սոկոլովը  պրոֆեսիոնալ ներդրողներ են՝  հեռահաղորդակցության, ֆինանսների, էներգետիկայի և ակտիվների կառավարման ոլորտներում գործունեության հարուստ փորձով»,-նշված է «ՄՏՍ-Հայաստան»-ի հաղորդագրության մեջ։ 

Վիվա-ՄՏՍ-ն իր ներդրումներն իրականացնում է գործունեությունից առաջացող շահույթից, գրավադրված չէ և ծանրաբեռնված չէ վարկային պարտավորություններով, ֆինանսապես լիովին ինքնաբավ է, աշխատակիցներին առաջարկում է մրցակցային աշխատավարձ: Ներդրումների ծավալը կշարունակի մնալ ոչ պակաս, քան նախկինում կատարվածը:

Վիվա-ՄՏՍ-ն առաջինն է ու միակը Հայաստանում 5G ցանցի ներդրման, ինչպես նաև առաջինն է եղել 4G ցանց ու մարզերում 3G ցանց ներդնելու առումով: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում բնապահպանական տեխնոլոգիաների կիրառմանը իր բջջային կապի ամենաընդարձակ ենթակառուցվածքում: Ընկերությունն իր գործունեության ամբողջ ընթացքում բաժնետերերի համաձայնությամբ ու գործուն աջակցությամբ իրականացրել է սոցիալական ներդրումների հսկայածավալ ծրագրեր: Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջամարտիկ է և օրինակ՝ այլ ընկերությունների համար: Սոցիալական ծրագրերի շրջանակը, ներդրումների ծավալը (մոտ 28 միլիարդ ՀՀ դրամ) ու ներդրումների սոցիալական ազդեցությունն անգնահատելի են՝ արևային էներգիայից մինչև ստարտափներ, տնաշինությունից մինչև առողջապահություն, մշակույթից մինչև սպորտ:   

Վիվա-ՄՏՍ-ը եղել է, կա և ապագայում ևս մտադիր է մնալ Հայաստանի ՏՀՏ ոլորտի ամենաառաջադեմ, նորարար ու սոցիալապես պատասխանատու ընկերությունը, խոշոր հարկատու ու գործատու:  

Վիվա-ՄՏՍ-ի կառավարումը կշարունակի իրականացնել ներկայիս ղեկավար թիմը՝ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի ղեկավարությամբ:   

«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ի մասին

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ն (“Fedilco Group Limited”) է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:

«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը Կիպրոսում գրանված ընկերություն է, որի վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատերերն են Չժե Ժանգը և Կոնստանտին Սոկոլովը:

Ե՛վ Պրն. Ջը Ջանգը, և՛ Պրն. Կոնստանտին Սոկոլովը  պրոֆեսիոնալ ներդրողներ են՝  հեռահաղորդակցության, ֆինանսների, էներգետիկայի և ակտիվների կառավարման ոլորտներում գործունեության հարուստ փորձով։

 Հեռահաղորդակցության ոլորտում նրանց բազմակողմանի փորձը, որը զուգորդվում է ոլորտային հատուկ գիտելիքներով և հեռանկարային մոտեցումներով, նրանց դարձնում է ոլորտի առանձնահատկություններին տիրապետող արժեքավոր մասնագետներ: Ավանդական դերերից բացի՝ նրանց գիտելիքները տարածվում են նաև զարգացող տեխնոլոգիաների և շուկայի միտումների վրա՝ դրանք դիրքավորելով որպես արժեքավոր ակտիվ այս դինամիկ ոլորտում:

Ընթանալով դեպի նորարարություն՝ Չժե Ժանգը և Կոնստանտին Սոկոլովը բծախնդիր կերպով հավաքել են բացառիկ հմուտ թիմ՝ տնօրենների խորհուրդ ձևավորելու համար: Հեռահաղորդակցման, ֆինանսների, կառավարման և բանկային գործերում փորձ ունեցող մասնագետներ, այս անձինք աչքի են ընկնում միջազգային որակավորումներով, որոնք անհրաժեշտ են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի պես հեռահաղորդակցման առաջադեմ ընկերություն կառավարելու համար: 

Այս ռազմավարական կազմը ամուր հիմք է ապահովում նորարարությունը խթանելու, աճ գրանցելու և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն որպես հեռահաղորդակցության դինամիկ ոլորտի առաջատար դիրքավորելու համար:

Նշենք նաև, որ Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը մտադրված է բաժնետոմսերի 20%-ը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը` անհատույց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում