Գլխավոր Լրահոս

2023-ին Երևանում բնակարանների առքուվաճառքի գործարքները նվազել են, գները՝ աճել

2023-ին Երևանում բնակարանների առքուվաճառքի գործարքները նվազել են, գները՝ աճել

Երևանում 2023-ին բնակարանների առքուվաճառքի գործարքները նվազել են մոտ 24 տոկոսով։ Չնայած դրան, նախորդ տարի մայրաքաղաքում անշարժ գույքի գները շարունակել են աճել։ 2022-ի համեմատ 2023-ին բնակարանի մեկ քառակուսի մետր մակերեսի շուկայական գինն աճել է 10,3 տոկոսով։ Այդ մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած 2023-ի շուկայի վերլուծության հաշվետվությունից։ 

Բնակարանի մեկ քառակուսի մետրի գինը ամենաշատն աճել է Կենտրոնում ու Արաբկիրում։  Ըստ վարչական շրջանների բնակարանների 1 քմ-ի գինն ունի այս տեսքը. 

Կենտրոն - 837 700 դրամ, աճը 2022-ի համեմատ՝ 13,5 տոկոս

Արաբկիր - 587 850 դրամ, աճը՝ 12,6 տոկոս

Քանաքեռ-Զեյթուն - 405 300 դրամ, աճը՝ 6,2 տոկոս

Դավիթաշեն - 428 300 դրամ, աճը՝ 12 տոկոս

Աջափնյակ - 378 800 դրամ, աճը՝ 7 տոկոս

Նոր-Նորք - 358 800 դրամ, աճը՝ 10,3 տոկոս

Էրեբունի - 371 400 դրամ, աճը՝ 11 տոկոս

Շենգավիթ - 365 500 դրամ, աճը՝ 8,3 տոկոս

Մալաթիա-Սեբաստիա - 365 800 դրամ, աճը՝ 9,8 տոկոս

Ավան - 364 600 դրամ, աճը՝ 9,7 տոկոս

Նուբարաշեն - 214 200 դրամ, աճը՝ 6,5 տոկոս

Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում, ըստ այս հաշվետվության, կա գործարքների անկում։ Ամենամեծ անկումը եղել է Դավթաշենում՝ 47 տոկոս։ Գործարքների թիվն ավելացել է Քանաքեռ-Զեյթունում՝ 5,5 տոկոսով։ Անշարժ գույքի գործարքների հիմնական մասը վերաբերում է բնակարաններին, առանձնատներին, հողերին ու ավտոտնակներին։ 

Մարզերում անշարժ գույքի գործարքներն ավելացել են մոտ 4 տոկոսով։ Բնակարանների վաճառքն ամենամեծ ծավալով աճել է Հրազդանում, Գավառում, Մեծամորում, Կապանում։ 

«Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2023-ին մարզերի քաղաքներում բազմաբնակարան բնակելի շենքերի մեկ քառակուսի մետրի մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2022-ի համեմատ աճել են 13,4 տոկոսով»,- նշել են Կադաստրի կոմիտեից։ 

Հանրապետությունում 12,2 տոկոսով աճել են վարձակալության գործարքները։ Դրանց գերակշիռ մասը՝ Երևանում։ Երևանում անշարժ գույքի վարձակալության գործարքներն աճել են 15,7 տոկոսով։ Ընդ որում՝ Երևանում բնակարանների ու անհատական բնակելի տների վարձակալության գործարքները նվազել են համապատասխանաբար 24 տոկոսով և 25,8 տոկոսով, իսկ վարձակալության աճը հիմնականում պայմանավորված է հասարակական նշանակության շինությունների ու ավտոտնակների վարձակալության աճով։ Մարզերում վարձակալության գործարքներն աճել են 7,7 տոկոսով՝ թեպետ բնակարանների ու անհատական բնակելի տների դեպքում գործարքները նվազել են։ 

Հայաստանում նվազել են նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված ու վաճառված անշարժ գույքի ցուցանիշները։ Մասնավորապես, 2023-ին օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի գործարքները նվազել են 15,6 տոկոսով, իսկ վաճառքի գործարքները՝ 6 տոկոսով։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում