Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը

Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը

Ադրբեջանը քննարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը՝ ի պատասխան ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու ԵԽԽՎ որոշմանը։

«Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել այդ անարդար և կանխակալ վերաբերմունքի հետ, և ներկայում պաշտոնական Բաքուն դիտարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ընդհանրապես Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը»,– հայտնում են ադրբեջանական լրատվամիջոները` հղում անելով իրենց աղբյուրներին։

Նշվում է, որ Ադրբեջանը նաև կարող է հրաժարվի ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը։

Հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այդ որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից։

Թեմա

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում