Գլխավոր Լրահոս

Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի ականապատ դաշտերի ութ նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ

Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի ականապատ դաշտերի ութ նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ

Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ, հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից Ադրբեջանի քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո և ի շարունակություն 2023-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ ԱԱԾ-ն վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ: Այդ տեղեկամատյաններն առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ն նշում է, որ 2021-ին մի քանի անգամ առանց նախապայմանների հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ․ «Հայաստանի ներկայացուցիչները հրապարակային և աշխատանքային մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ ՀՀ տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Իսկ փոխանցված քարտեզները ձեռքբերված են եղել ԼՂ զինծառայողների միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Աղդամի շրջանում ականի պայթյունի հետևանքով մեկ ադրբեջանցի վիրավորվել էր հինգ օր առաջ՝  հունվարի 21-ին։ Դեպքից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով միջազգային հանրությանը «պարտադրել Երևանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզները»։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ 2020-ի պատերազմից սկսած մինչև հիմա ականի պայթյուններից տուժել է 342 ադրբեջանցի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում