Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Թբիլիսիում այսօր՝ հունվարի 26-ին, կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Կառավարությունից հայտնում են, որ նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Civilnet











