Գլխավոր Լրահոս

Զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ․ Փաշինյան

Զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ․ Փաշինյան

Հայաստանում զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ: Որովհետև, երբ փորձում ես հասկանալ, թե ի՞նչ է թաքնված այդ կենացների խորքում, առերեսվում ես դառը իրականությանն առ այն, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ: Սա կամ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի կամ էլ զորակոչը ՀՀ-ում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ: Եթե այսպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը»,- հունվարի 28-ին՝ բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, իր ելույթում ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունն այժմ քայլեր է ձեռնարկում պրոֆեսիոնալ բանակ ունենալու ուղղությամբ․ «Այս իմաստով «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը վերջին տարիների մեր ամենամեծ հաջողությունն է, որը հենց այսօր պրոֆեսիոնալ բանակի հիմքն ու անկյունաքարն է դառնում: Սա մի համակարգ է, որ ժամկետային զինծառայողներին հնարավորություն է տալիս դառնալ առնվազն 5 տարվա պայմանագրային զինծառայող, կամավոր ատեստավորման արդյունքում ստանալ 450 հազար, երբեմն 500 հազար դրամ և ավելի դրամ ամսական աշխատավարձ, ծառայել սեփական բնակավայրին մոտակա զորամասում և ծառայության ընթացքում ապրել տանը` որպես պրոֆեսիոնալ, իսկ հնգամյա ժամկետի ավարտին միանվագ ստանալ 5 միլիոն դրամ, անկախ նրանից` կցանկանա՞ ևս 5 տարով երկարացնել պայմանագրի ժամկետը, թե` ոչ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում