Գլխավոր Լրահոս

ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման հարցը Հայաստանի օրակարգում է. փոխարտգործնախարար

ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման հարցը Հայաստանի օրակարգում է. փոխարտգործնախարար

Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը մշտապես Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ 

«Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանման հարցը մեր օրակարգում է: Այդ հարցը բարձրաձայնվում է թե՛ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր մարմնում, թե՛ այլ համապատասխան գերատեսչություններում: Եթե կհիշեք՝, 2020 թվականի դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից կայացվել էր որոշում, որ պետք է փաստահավաք առաքելություն գործուղվի Լեռնային Ղարաբաղ՝ տեղում դիտարկելու իրավիճակը, թե ինչ վիճակում են մշակութային ժառանգության կոթողները»,- ասել է Կոստանյանը:

Փոխնախարարը նշել է, որ այս ընթացքում իրենք շարունակաբար աշխատանքներ են տանում, որպեսզի այդ առաքելության այցը տեղի ունենա:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում