Գլխավոր Լրահոս

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով

Փետրվարի 4-ին Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով: Այս մասին փետրվարի 2-ին կայացած ասուլիսին հայտարարել է Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Փետրվարի 7-ի ցերեկն արդեն Արարատյան դաշտում կարձանագրենք մինչև 12 աստիճան տաքություն, Երևանում՝ մինչև 10-12, Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 16, առանձին հատվածներում մինչև 20 աստիճան տաքություն»,- տեղեկացրել է Սուրենյանը։

Նրա խոսքով՝ մինչև փետրվարի 4-ը հանրապետության տարածքում հիմնականում տեղումներ չեն լինի․ «Փետրվարի 5-ին առանձին լեռնային շրջաններում, փետրվարի 5-ի՝ լույս 6-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ։ Փետրվարի 6-ի կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն, փետրվարի 7-ից հետո կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ»,- ասել է Գագիկ Սուրենյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում