Գլխավոր Լրահոս

Ալիևի հաղթանակը ընտրություններում՝ ավելի քան 90 տոկոս ձայներով

Ալիևի հաղթանակը ընտրություններում՝ ավելի քան 90 տոկոս ձայներով

Ադրբեջանի նախագահական ընտրություններում Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես շատերը կարող էին ակնկալել, հաղթել է՝ հավաքելով շուրջ 92,5% ձայն․ այս տվյալները հայտնել է այդ երկրի կենտրոնական ընտրական կոմիտեի նախագահ Մազահիր Փանահովը։ Ալիևը նախագահի պաշտոնին վերընտրվել է հինգերորդ անգամ՝ յոթ տարի ժամկետով։

Ալիևի վեց մրցակիցներից յուրաքանչյուրը հավաքել է մոտավորապես երկու և դրանից քիչ տոկոս։ Ամենաշատ ձայները հավաքել են Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Զահիդ Օրուջը (2,19%) և Ֆազիլ Մուստաֆան (2%): Մրցակիցներից մի քանիսն արդեն շնորհավորել են Ալիևին հաղթանակի կապակցությամբ։

Երկրների առաջնորդներից Ալիևին շնորհավորանքներ են հղել Ռուսաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Բելառուսի, Սերբիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Սերբիայի, Հունգարիայի ղեկավարներն ու այլ պաշտոնյաներ։

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայացել են փետրվարի 7-ին։ Նախորդ անգամ այդ երկրում համապետական ընտրություններն անցկացվել են 2018-ին, որոնց ժամանակ Ադրբեջանը նախագահը հավաքել էր շուրջ 86% ձայն։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում