Գլխավոր Լրահոս

Վարդան Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել

Վարդան Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել

ՀՀ Ազգային անտվանգության ծառայությունը քիչ առաջ մեղադրանք  է առաջադրել ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ  ՔՕ 179 և 190 հոդվածների հատկանիշներով:

Վարդան Օսկանյանը լրագրողներին տեղեկացրել է, որ չի ընդունել առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ ու պատասխանել հարցերին: Նախկին արտգործնախարարի  փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նշել է, որ այս պահի դրությամբ խափանման միջոց չի ընտրվել, և Օսկանյանի տեղաշարժվելու և գործունեության իրավունքի որեւէ սահմանափակում չի կատարվել:

ԱԱԾ-ն մայիսի 25-ին «փողերի լվացման» հատկանիշներով քրեական գործ էր հարուցել, որն առնչվում է Վարդան Օսկանյանին և նրա հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամին: Վարդան Օսկանյանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, պարբերաբար հրաժարվել էր ցուցմունք տալ: Գլխավոր դատախազի միջնորդագրով Ազգային ժողովը Օսկանյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում