Գլխավոր Լրահոս

Օհանավանում ժայռափոր միջնադարյան դամբարան է հայտնաբերվել

Օհանավանում ժայռափոր միջնադարյան դամբարան է հայտնաբերվել

Օհանավանում օրերս ժայռափոր միջնադարյան դամբարան է հայտնաբերվել։ Առաջիկայում հնագիտական աշխատանքներ կանցկացվեն, հուշարձանը կվկայագրվի և կներառվի նորահայտ հուշարձանների ցանկում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայության ՊՈԱԿ-ից։

«Օհանավանում՝ Քասախի կիրճում, բնակիչներից մեկը իր սեփականություն հանդիսացող տարածքում հայտնաբերել է, նախնական գնահատումներով, վաղ քրիստոնեական ժայռափոր դամբարան»,- պատմում  է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։

Վանյանի խոսքով՝ դամբարանը մշակութային անգնահատելի արժեք ունի, այն ամբողջությամբ թաղված է եղել, հավանաբար՝ դարերի ընթացքում քարաթափումների հետևանքով է ծածկվել։

«Կստանա նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Սեփականատիրոջ հետ արդեն պայմանավորվել ենք․ առաջին փուլով կկնքվի համապատասխան պահպանական պարտավորագիրը, որտեղ կֆիքսվեն նրա պարտավորությունները և մենք էլ վստահ կլինենք, որ որևէ վնաս չի լինի, տարածքի տերը հանձն է առնում տարածքի ամբողջական պահպանությունը»,- ասում է Հարություն Վանյանը։

Լիա Ավագյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում