Գլխավոր Լրահոս

Դոնեցկի դատարանը վրացի կամավոր մարտիկին ցմահ է տվել

Դոնեցկի դատարանը վրացի կամավոր մարտիկին ցմահ է տվել

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Ռուսաստանի բռնազավթած Դոնեցկում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Ուկրաինայի համար կռվող վրացու՝ ուկրաինական Մարիուպոլ քաղաքը պաշտպանելիս երեք ռուս զինվորի սպանելու մեղադրանքով։

Երեքշաբթի Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Վրաստանի քաղաքացի 22-ամյա Մամուկա Գացերելիան դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ ռուս զինվորների վրա հարձակվելու և որպես վարձկան զինված բախումներին մասնակցելու մեղադրանքով։

Գացերելիան Ուկրաինայում 2022-ի մարտին որպես մարտիկ կամավորագրվել է և ռուսական ուժերի կողմից գերեվարվել այդ տարվա մայիսին Ազովստալի պաշարման ժամանակ Ուկրաինայի պարտությունից հետո, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Գերեվարվելուց հետո Ռուսաստանը նրան մեղադրել է առաջադրել 2022-ի ապրիլին չորս ռուս զինվորների վրա կրակ բացելու մեջ, որոնցից երեքին սպանել է։

«Բազմահարկ շենքում գտնվելու ժամանակ նա կրակ է բացել չորս ռուս զինվորների վրա, որոնցից երեքը սպանվել են, իսկ մեկին հաջողվել է ողջ մնալ»,- հայտարարել է Ռուսաստանի գլխավոր դատախազը։

Երեքշաբթի Ռուսաստանի քննչական կոմիտեն հրապարակել է 36 վայրկյան տևողությամբ տեսանյութ, որտեղ Գացերելիան խոստովանում է ռուս զինվորների սպանությունը։ Տեսախցիկի հետևում գտնվող անձը երիտասարդ զինվորին հարցնում է, թե արդյոք նա զղջում է կատարվածի համար, ինչին Գացերելիան ասում է՝ «այո»:

Չորեքշաբթի Գացերելիայի մայրը՝ Դալի Չխեիձեն, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ իրեն զանգահարել են որդու դատավարության նախորդ օրը։

«Նա ինձ զանգահարեց բանտից և ասաց, որ վաղը իր դատավարությունն է։ [Նա ասաց] «մի՛ անհանգստացիր, նրանք ինձ լավ են վերաբերվում»,- ասել է Չխեիձեն: «Թվում է, թե [բանտի պահակները] ասում էին նրան, թե ինչ պետք է ասի։ Չեմ կարծում, որ նա լավ վիճակում է, քանի որ դուք նկարում տեսաք, թե ինչ վիճակում է երեխաս»։

Երեքշաբթի Չխեիձեն պնդել է, որ կապ է հաստատել Կիևի իշխանությունների հետ, սակայն նրան ասել են, որ չեն կարող օգնել իրեն, քանի որ Գացերելիան Ուկրաինայի քաղաքացի չէ:

«Դիմեցլ ենք Վրաստանի Կարմիր խաչին և Հանրային պաշտպանին, զանգահարել արտաքին գործերի նախարարություն։ Ասացին, որ քննարկվում է և պատասխան կտան, բայց դեռ ոչինչ չկա»,- ասել է մայրը՝ նշելով, որ փորձելու է դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ որդուն ազատ արձակելու համար:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել Գացերելիայի դատավճիռը, սակայն 2023-ի նոյեմբերին խոստացել էր պաշտպանել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից գերեվարված երկու այլ վրացի մարտիկների իրավունքները:

Նախարարությունը չի պատասխանել OC Media-ի մեկնաբանության խնդրանքին

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում