Գլխավոր Լրահոս

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների հատուցման ամսավճարը կբարձրացվի 26%-ով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների հատուցման ամսավճարը կբարձրացվի 26%-ով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների հատուցման ամսական վճարվող գումարը կբարձրացվի 26%-ով։

«Զինապահ» (նախկին «1000+») զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ վերանայվել և ինդեքսավորվել է շահառուների հատուցման ամսական վճարվող գումարը։ 2024-ի հունվարի 1-ից շահառուներին վճարվող գումարը կբարձրացվի 26%-ով։ Օրինակ՝ եթե շահառուհի հատուցման ամսական գումարը 200,000 դրամ է, ապա փոփոխության արդյունքում այն այսուհետ կկազմի 252,000 ՀՀ դրամ։

«Ինդեքսավորումը ուժի մեջ է մտնում 2024-ի հունվարի 1-ից, սակայն վճարումները կիրականացվեն 2024-ի մարտի 1-ից։ Այսպիսով, 2024-ի հունվար և փետրվար ամիսների հատուցման գումարները նույնպես ենթակա են ինդեքսավորման։ 2024-ի մարտի 1-ին «Զինապահը» կփոխանցի հունվար և փետրվար ամիսների ինդեքսավորման արդյունքում վերահաշվարկված գումարի տարբերությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Փոփոխությունը տարածվում է շահառուների միայն հատուցման ամսական վճարների և լրացուցիչ վճարների վրա։ Միանվագ գումարը չի ինդեքսավորվում։

Այս նախաձեռնության արդյունքում «Զինապահի» տարեկան պարտավորություններն աճել են 4 միլիարդ դրամով։

«Այս փուլում հատուցման գումարների բարձրացումը կտարածվի բոլոր ներկա և 2024թ․ հունվարի 1-ից դիմող նոր շահառուների վրա, բացի 3-րդ խմբի զինհաշմանդամներին վճարվող դրամական աջակցության գումարներից և կամուրջ ծրագրի շահառուներին վճարվող գումարներից։ Սակայն առաջիկայում սպասվող օրենսդրական փոփոխություններից հետո ինդեքսավորումը կտարածվի նաև «Զինապահի»՝ երբևէ 1-ին կամ 2-րդ կարգի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուների վրա, ովքեր այս պահին 3-րդ խմբի զինհաշմանդամներ են։ Փոփոխությունից հետո նրանք նույնպես կշարունակեն ստանալ իրենց հասանելիք հատուցվող ինդեքսավորված գումարները՝ անկախ կարգի կամ ֆունկցիոնալության աստիճանի փոփոխությունից»,- նշված է հաղորդագրությունում։

***

«Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ստեղծվել է 2017-ին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով։

«Զինապահն» աջակցում է 5,219 զինծառայողների և նրանց ընտանիքների՝ շուրջ 12 000 հայրենակիցներ, ում տրամադրվել է միանվագ 5 և 10 մլն դրամ, այնուհետև ամսական 100 000 – 300 000 դրամ՝ ըստ սպայական կոչման, նրանց կայուն ֆինանսական բարօրությունը 20 տարի շարունակ ապահովելու նպատակով։ 2017-ից ի վեր «Զինապահը» տրամադրել է ավելի քան 88,2 մլրդ դրամի հատուցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում