Գլխավոր Լրահոս

2024-ի հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,7%

2024-ի հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,7%

2024-ի հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 10,7%, սակայն նախորդ ամսվա` դեկտեմբերի համեմատ նվազել է 45,1%-ով: Այդ մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից:

Համաձայն հրապարակման` տնտեսական ակտիվության աճ ապահոված ճյուղերն են  շինարարությունը, արդյունաբերությունը և ծառայությունները: Շինարարության ծավալը հունվարին աճել է  9,5%–ով, ծառայությունների ծավալը` 4,4%–ով, իսկ առևտրի շրջանառությունը` 19,3%–ով:

Առավել կտրուկ աճ է գրանցվել արդյունաբերության ոլորտում, որի թողարկման ծավալը հունվարին աճել է 21%-ով: Տպավորիչ աճը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա ցածր բազայով: Արդյունաբերության ճյուղի դինամիկան 2023-ին շատ թույլ էր արտահայտված` 1-2%-ի շրջանակում: Բացառություն է եղել միայն 2023-ի վերջին երկու ամիսը, երբ ոլորտը սկսեց աճել հատկապես ոսկերչության հաշվին: 

Տպավորիչ դինամիկա է արձանագրվել նաև արտաքին առևտրաշրջանառության ոլորտում: Արտահանման ծավալը հունվարին աճել է 2,1 անգամ, ներմուծումը` 61,4%–ով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում