Երեկ երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ՝ Ծառուկյանի շնորհավորանքը Իվանիշվիլիին և Օսկանյանի հարցազրույցը:
Այս երկուսը զարմանալիորեն իրար հետ կապվում են: Իվանիշվիլիի հաղթանակից հետո հայաստանյան մամուլը սկսեց զուգահեռներ անցկացնել նրա և Ծառուկյանի միջև: Իշխանական և իշխանամերձ մամուլը սկսեց ավելի շատ տարբերոությունները շեշտել, քան նմանությունները: Սակայն ուզենք, թե չուզենք, ոչ թե անձերի, այլ իրողությունների և տենդենցների նմանություններն ավելի շատ են, քան տարբերությունները:
Հիմնական նմանությունն այն է, որ երկիրը փոփոխության կարիք ունի, և որ անհրաժեշտ է հակակշռել քաղաքական մենիշխանությանը, և, ամենակարևորը, որ ժողովուրդն ընտրությունների միջոցով կարողանա իր կամքը արտահայտել:
Մյուս նմանությունն այն է, որ եթե Իվանիշվիլին Վրաստանում կարողացավ այլընտրանք դառնալ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքում, ապա Հայաստանում այդ այլընտրանքի դերը ստանձնեց ԲՀԿ-ն, որը, չնայած համատարած կեղծիքներին, ծանրակշիռ ներկայություն ստացավ խորհրդարանում: Նմանություն է նաև այն, որ երկրում առկա բացասական երևույթները ժողովրդի համար առավել հրատապ են դարձնում այլընտրանքի գոյությունը:
Եթե Ծառուկյանի շնորհավորանքը և աջակցությունը Վրաստանի իշխանությունների հետ համագործակցության պատրաստակամությունն առավել շեշտակի է դարձնում ընդհանրությունները, ապա Օսկանյանի թեկուզ և անձնական կարծիքը գալիս է շեշտադրելու այլընտրանքի գոյությունը:
Խորհրդարանական նախորդ ընտրություններում Հայաստանը ժողովրդավարական զարգացման մակարդակով լուրջ հետընթաց արձանագրեց, և այդ հետընթացը Վրաստանի հետ համեմատության հարթությունում ավելի խորացավ այդ երկրում կայացած խորհրդարանական վերջին ընտրություններից հետո, երբ ընդդիմությունն ընտրությունների միջոցով կարողացավ հաղթել նախագահ Սաակաշվիլիի կուսակցությանը:
Ներկայում, փաստորեն, Հայաստանում փորձ է արվում կրկնել Վրաստանի օրինակը, և ամենևին կարևոր չէ, թե որքանով այն կհաջողվի: Ընտրություններում իշխող կուսակցության և հանրապետության գործող նախագահի հետ մրցակցելը, անկախ այդ մրցակցության ելքից, քայլ առաջ կլինի երկրի ժողովրդավարական զարգացման ճանապարհին:
Մնում է, որ իշխանությունները խոհեմություն դրսևորեն և քաղաքական պայքարում վերադառնան քաղաքական հարթություն: Այս մասով նմանություններն այնքան էլ շատ չեն Վրաստանի հետ:
Կարդալ ավելին
Պատմություններ

Արևային էներգիան աճում է, կուտակման համակարգերը՝ ուշանում

Համայնքի «ոչ»-ն արգելք չի՞ լինի․ ՀԿ-ները դեմ են առաջարկվող փոփոխությանը

«Հույս ունեմ՝ նպաստների համակարգում գրեթե մարդ չմնա». Թորոսյան

Այս խորհրդարանը մե՛նք ենք ընտրել

Էրդողանը մտադիր է մասնակցել Բաքվի զորահանդեսին

Ո՞րն Է ընդդիմության համախմբման ավելացված արժեքը

ԱՄՆ-ի արտաքին ներգրավվածությունը վերջին տարիներին նվազում է

ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
Civilnet


