Գլխավոր Լրահոս

Հունաստանը դատապարտում է ուժի կիրառումը և սատարում հայ-ադրբեջանական բանակցություններին

Հունաստանը դատապարտում է ուժի կիրառումը և սատարում հայ-ադրբեջանական բանակցություններին

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 27-ին կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման քննարկվել են Հայաստան-Հունաստան համագործակցությանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

Կատերինա Սակելլարոպուլուն նշել է, որ Հունաստանը դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին։

«Հունաստանն ուշադրությամբ հետևում է Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, առաջին իսկ վայրկյանից մենք մեր համերաշխությունն արտահայտեցինք հայ ժողովրդին` ուղարկելով հումանիտար օգնություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր հայերին, միաժամանակ, լինելով միջազգային իրավունքի ջատագով` դիվանագիտական երկխոսության միջոցով խնդիրները լուծելու գործում: Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին, որի նպատակն է հաստատել համերաշխություն, խաղաղություն, որը կլինի հարատև և կնպաստի լավ հարևանության և հարաբերությունների ստեղծմանը»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանի նախագահին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հատկացված օգնության և Հայաստանում ԵՄ առաքելությանը մասնակցություն ունենալու համար։

«Ուրախ եմ, որ այդ պատմական խորը համագործակցությունը կարևոր կոմպոնենտ է ստացել` դա համագործակցությունն է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի շուրջ: Հունաստանը Եվրոպական միությունում մեր կարևորագույն գործընկերներից է և մեր հարաբերություններն ընդգծվում են ոչ միայն երկկողմ, այլև ԵՄ շրջանակում, որը մեր ժողովրդավարական բարեփոխումների հիմնական աջակիցներից է: Նաև այդ աջակցության համար ենք շնորհակալ, նաև նրա համար, որ Հունաստանը մասնակցություն ունի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությանը: Համոզված եմ, որ այս այցի ընթացքում երկկողմ համագործակցության, ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը, տարածաշրջանային ու միջազգային հարցերը քննարկելու առիթ կունենանք», - նշել է վարչապետը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում