Գլխավոր Լրահոս

Մոզրով. Վայոց ձորի վեց ընտանիք ունեցող գյուղը

Մոզրով. Վայոց ձորի վեց ընտանիք ունեցող գյուղը

Մոզրովը Հայաստանի դատարկվող գյուղերից է՝ Վայոց Ձորում։ Այստեղ մշտական բնակվում է վեց ընտանիք, որոնցից մեկը Լուսինե Մարտիրոսյանի ընտանիքն է։  Անցած տարի գյուղի միջնակարգ դպրոցը փակվել է, քանի որ վերջին երկու աշակերտներն ավարտեցին 9-րդ դասարանը։ Այսօր գյուղը չունի մանկապարտեզ, դպրոց, բուժկետ, խանութ, գազ ու նաև ճանապարհ։ 

Լուսինեի 15-ամյա տղան ամեն օր մեքենայով կես ժամ ճանապարհ է գնում՝ Արփի գյուղի դպրոց հաճախելու համար։ Գյուղ տանող ճանապարհն էլ քարուքանդ է։

Լուսինեն ու ամուսինը գյուղի դպրոցում տնտեսական աշխատողներ էին. այսօր նրանց եկամուտ բերող միակ գործն անասնապահությունն է. կաթ, պանիր են վաճառում մարզի տարբեր վայրերում։ Չնայած շատերն են լքել գյուղը՝ նրանք պատրաստակամ են միշտ մնալ այստեղ, քանի որ այլ տեղ չեն պատկերացնում իրենց կյանքը։

Տաք եղանակներին մարդկանց թիվը գյուղում ավելանում է. գալիս անասնապահությամբ, այգեգործությամբ են զբաղվում, ցուրտ եղանակին էլ նորից հեռանում գյուղից։ Այստեղ նաև զբոսաշրջիկներ են հաճախ գալիս:

Գյուղի բարձրությունը ծովի մակարդակից շուրջ 1600 մետր է։ Կարելի է ասել՝ մարդիկ սարերում են ապրում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում