Գլխավոր Լրահոս

Ծխախոտի ներմուծման ծավալները նվազում են, տաքացվող ու էլեկտրոնային ծխախոտինը՝ անգամներով աճում

Ծխախոտի ներմուծման ծավալները նվազում են, տաքացվող ու էլեկտրոնային ծխախոտինը՝ անգամներով աճում

Չնայած Հայաստանում ծխախոտի օգտագործման, վաճառքի ու գովազդի էական սահմանափակումներին՝ Հայաստանի ընդհանուր բնակչության մեջ ամեն օր ծխողների տեսակարար կշիռը էականորեն չի փոխվել։ Այդ մասին տեղեկանում ենք ծխախոտային արտադրանքի ոլորտում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հրապարակած ուսումնասիրությունից։

Ընդհանուր բնակչության մեջ ամեն օր ծխողների տեսակարար կշիռը 2016-ի 26,2 տոկոսից  2022-ին դարձել է 25,5 տոկոս։ Ըստ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ թեպետ 2019-ից ի վեր ծխախոտային արտադրանքի ներմուծումը նվազել է, սակայն 2022-ին ավելի շատ ծխախոտային արտադրանք է ներմուծվել, քան 2021-ին։ Ծխախոտային արտադրանք ասվածը հիմնականում ներառում է ծխախոտները, տաքացվող ծխախոտներն ու էլեկտրոնային ծխախոտները։ 

ՄՊՀ-ի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2019-2022 թթ․ ծխախոտի ներմուծումը կրճատվել է մոտ 30 տոկոսով, բայց տաքացվող ու էլեկտրոնային ծխախոտի ներմուծման ծավալներն աճել են համապատասխանաբար 3 և 77 անգամ։ 

Հայաստանից ծխախոտի արտահանումը միևնույն ժամանակ կայուն աճում է։ Ըստ ՄՊՀ-ի՝ 2020-ին եթե արտահանվել է 22 413 տոննա ծխախոտ, ապա 2022-ին այդ թիվը հասել է 25 803-ի։ Արտահանման հիմնական ուղղություններն են եղել Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ռուսաստանն ու Վրաստանը։ 

Ծխախոտային արտադրանքի շուկայի խաղացողների վարքագծին անդրադառնալով՝ ՄՊՀ-ն եզրակացրել է, որ ներմուծող ընկերություների կողմից դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել են ինչպես իրացման գների փոփոխություններ, այնպես էլ առանձին տնտեսվարող սուբյեկտներին միևնույն ծխախոտի իրացման գների տարբերություններ։ Հանձնաժողովը նաև հայտնել է, որ առավել փոքր իրացման ծավալ ունեցող մանրածախ խանութներին որոշակիորեն ավելի բարձր գնով է ծխախոտը մատակարարվում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում