Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի հարևաններն անհանգստացած են նրա սպառնալից հռետորաբանությունից․ Պետդեպ

Ռուսաստանի հարևաններն անհանգստացած են նրա սպառնալից հռետորաբանությունից․ Պետդեպ

Հայաստանի և Մոլդովայի հասցեին Մոսկվայի հռետորաբանությունը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում։ Այդ մասին մարտի 5-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցին։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կառավարության նման հռետորաբանությունը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում։ Հենց այդ պատճառով է, որ Ռուսաստանի հարևաններն անհանգստացած են ՌԴ կառավարության սպառնալից հռետորաբանությունից և սպառնալից գործողություններից»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

Անցած շաբաթ Ռուսաստանի արտգոծնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Երևանի հայտարարությունները Մոսկվային ստիպում են հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս։ Մոլդովայի վերաբերյալ էլ Լավրովը ասել էր՝ Արևմուտքը «ձգտում է վերահսկողության տակ առնել Մոլդովայի ղեկավարությանը Ուկրաինայի օրինակով»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում