Գլխավոր Լրահոս

Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ ազդեցություն է ունենալու․ Իրանի ՊՆ ղեկավարը՝ Պապիկյանին

Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ ազդեցություն է ունենալու․ Իրանի ՊՆ ղեկավարը՝ Պապիկյանին

«Կովկասյան տարածաշրջանը չպետք է մրցակցության հարթակի վերածվի մյուսների համար»․ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին՝ Հայաստանի իր պաշտոնակից Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։

«Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ ազդեցություն է ունենալու և այն տարածաշրջանը վերածելու է ուժերի մրցակցության վայրի։ Այս ամենը տարածաշրջանային կայունության և խաղաղության համար ավելի շատ մարտահրավերներ է առաջացնում»,- ասել է Աշթիանին, փոխանցում է IRNA գործակալությունը։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքով՝ տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը պետք է ձևավորվի տարածաշրջանի ներսում։ Նա բացարձակապես անընդունելի է համարել նշված քաղաքականությանը հակասող տարածաշրջանային երկրների ցանկացած մոտեցում։

Մոհամմադ Ռեզա Աշթիանին նշել է, որ Իրանը հատուկ ուշադրություն է դարձնում հարևանների հետ հարաբերությունների զարգացմանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանն այդ հարցում բացառիկ նշանակություն ունի։

«Իրանի հաստատակամ դիրքորոշումն է՝ տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը, նրանց ինքնիշխանությունն իրենց ամբողջ տարածքի նկատմամբ և միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխությունը։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին՝ այն կարևոր համարելով Կովկասում կայունության և զարգացման գործում»,- հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարը։

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրան է մեկնել մարտի 6-ին։ Նա այցի ընթացքում նաև հանդիպել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում