Գլխավոր Լրահոս

«Հայրենակիցնե՞րն» են մեղավոր, թե՞ ՀՀ իշխանությունները

Վերջին շրջանում մամուլում պարբերաբար դժգոհություններ են հնչում Ռուսաստանի Դաշնության «Հայրենակիցներ» պետական ծրագրի հետ կապված: Մասնավորապես՝ շեշտվում է, որ այս ծրագիրը նպաստում է Հայաստանից արտագաղթի տեմպերի աճին: «Հայրենակիցներ» ծրագրին վերջերս իր անհամաձայնությունն էր հայտնել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ռուս գործընկերները մեր փաստարկներն ընդունում են: Սովորական միգրացիոն գործընթացների կազմակերպման հարցում մենք կգանք ընդհանուր եզրակացության, սակայն Հայաստանի Հանրապետությունից արտագաղթ կազմակերպելը անթույլատրելի ենք համարում»,– նշել էր վարչապետը:

Երեկ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այս ծրագրի վերաբերյալ հետաքրքիր հայտարարություններ է արել: «Ոչ ոք հայերին բռնությամբ չի ուղարկում Ռուսաստան, նրանք իրենք են գնում։ Արդյոք ինչ-որ մեկը հայերին Ռուսաստա՞ն է քաշում։ Արդյոք ինչ-որ մեկը բռնությա՞մբ է տանում այնտեղ։ Դուք կարծում եք՝ եթե փակեք ներկայացուցչությունը, մարդիկ չե՞ն գնա։ Արդյոք խնդիրը ներկայացուցչությո՞ւնն է,– լրագրողների հետ հանդիպմանը հարցադրումներ է արել նա և շարունակել:– Ինչո՞ւ են մարդիկ գնում Հայաստանից։ Գնում են, քանի որ նրանք ինչ-որ օբյեկտիվ պատճառներ ունեն, և դա, անշուշտ, կապ չունի Դաշնային միգրացիոն ծառայության հետ»:

Ռուսաստանի դեսպանի հարցադրումները միանգամայն տեղին են, և դրանք պետք է ուղղել Հայաստանի կառավարությանը: Բնականաբար, խնդիրը Հայաստանում Ռուսաստանի միգրացիոն ծառայության ներկայացուցչության առկայությունը չէ:

Խնդիրն այն է, որ Հայաստանի կառավարությունն իր տնտեսական քաղաքականությամբ նպաստել է երկրում աղքատության մակարդակի բարձրացմանը, դրանից բխող արտագաղթին: Վերջին հաշվով՝ «Հայրենակիցներ» ծրագրով հայերը չեն արտագաղթում Մոսկվա կամ Սանկտ Պետերբուրգ, այլ հիմնականում Ռուսաստանի հեռավոր և թերբնակեցված տարածքներ, որտեղ բնակլիմայական պայմանները շատ ավելի խիստ են: Բնական հարց պետք է ուղղվի Հայաստանի կառավարությանը՝ ինչո՞ւ ՀՀ քաղաքացին պետք է ցանկանա, ասենք, արտագաղթել մի տեղ, որտեղ նա առավելապես գնում է ոչ թե բարեկեցություն կառուցելու, այլ հիմնականում իր հայրենիքում սովից խուսափելու համար: Ինչո՞ւ ՀՀ քաղաքացին երբեմնի աքսորավայր Սիբիրը պետք է նախընտրի սեփական հայրենիքից:
Գուցե կառավարությունը փորձի իր մե՞ջ մեղքը փնտրել:  

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում