Հայաստանի պաշտպանության փոխնախարարն Կարեն Բրուտյանն այցելել է Հնդկաստան, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 11-14-ը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի ռազմարդյունաբերության գծով տեղակալ Անուրագ Բաջպայի, Հնդկաստանի ՊՆ ընդհանուր քարտուղար (միջազգային համագործակցություն) Վեշվեշ Նեգիի, Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար (նախարարի տեղակալ) Պավան Կապուրի և Հնդկաստանի վարչապետին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ռազմական գծով խորհրդական Սանդիպ Սինգհի հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
***
2022-ի սեպտեմբերին հնդկական Economic Times-ը գրել էր, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի և զինամամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել։ Ըստ հրապարակման՝ Հայաստանը Հնդկաստանից ստացել է ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք: Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվել է մոտ 245 միլիոն դոլար:
Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել չորս Swathi ռադարներ։
https://civilnet.am/news/756339/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%b6%d5%a4%d5%af%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3-%d5%a7-%d5%a3%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/ https://civilnet.am/news/757087/%d5%b0%d5%b6%d5%a4%d5%af%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-150-%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1%d6%80-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%b6/
Civilnet











