Ֆրանսիայի վարչապետն Ադրբեջանից պահանջել է դուրս բերել իր ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալն Ադրբեջանից պահանջել է դուրս բերել իր ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից։ Այդ մասին Ֆրանսիայի կառավարության ղեկավարը գայտարարել է մարտի 20-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի ժամանակ, փոխանցում է Le Figaro-ն։
«Այսօր մարտահրավերը Հայաստանին օգնելն է պաշտպանել իր անկախությունը, ժողովրդավարությունը, իր տարածքը և պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։
Գաբրիել Աթալը նաև հայտարարել է, որ «Ռուսաստանը ցանկանում է Հայաստանին պատժել խաղաղության ցանկության և սեփական ինքնիշխանության նկատմամբ հարգանքի համար»։ Ըստ Ֆրանսիայի վարչապետի՝ սրանք սկզբունքներն են, որ որոնք «Մոսկվան ոտնահարում է Ուկրաինայում»։
«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին անպատժելիության դեմ պայքարի ուղին ընտրելու և Միջազգային քրեական դատարանին միանալու համար և պարզապես այն պատճառով, որ նա ընտրել է ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»,- նշել է Ֆրանսիայի վարչապետը։
Աթալը նաև քննադատել է Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ուժի կիրառումը չդատապարտելու համար․ «Ռուսական այսպես կոչված «խաղաղապահ» ուժերը թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամ տեղի ունենա»,- ասել է նա:
Civilnet










