Գլխավոր Լրահոս

Մարտական եղբայրության 49 անդամ բերման է ենթարկվել

Մարտական եղբայրության 49 անդամ բերման է ենթարկվել

Մարտի 24-ին «Մարտական եղբայրության» 49 անդամ է ձերբակալվել: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության ֆեյսբուքյան էջից:

Այլ գրառմամբ կազմակերպությունը հայտնել է նաև անդամ Ավետիս Ավետիսյանին ձերբակալելու, Հրանտ Տեր-Աբրահամյանի ու Մասիս Շիրոյանի հետ կապի դուրս գալու անհնարինության մասին:

Անդամներն այսօր պետք է այցելեին Տավուշի մարզի Վերին Ոսկեպար գյուղ` մարտավարական պարապմունքների: Ըստ կազմակերպության հաղորդագրության` նախօրեին Հրանտ Տեր-Աբրահամյանի և  ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հետ հանդիպում է տեղի ունեցել, որի  ընթացքում պահանջել են ձեռնպահ մնալ Ոսկեպար գնալու մտքից, բայց մերժում են ստացել:

Ներքին գործերի նախարարությունից ՍիվիլՆեթին հայտնում են, որ նրանց բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով. որոշներին արդեն բաց են թողել:

Սիրանուշ Ադամյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում