Գլխավոր Լրահոս

Լիքը գինի և ուտեստներ․ ինչ են խոստանում այս տարվա «Երևանի գինու օրերը»

Լիքը գինի և ուտեստներ․ ինչ են խոստանում այս տարվա «Երևանի գինու օրերը»

Հոդվածը հրապարակվում է որպես գովազդ։

«Երևանի  գինու օրեր» փառատոնը 2024-ին տեղի է ունենալու արդեն 8-րդ անգամ: Նպատակն է խթանել հայկական զբոսաշրջային ներուժը և ապահովել Հայաստանի ճանաչումը՝ որպես գինու հնագույն բնօրրաններից մեկը։ Մարտի 22-ին լրագրողների հետ նախաճաշին փառատոնի կազմակերպիչները ներկայացրին այս տարվա միջոցառումների «մենյուն»։

2017-ից ի վեր յուրաքանչյուր տարի Երևանի կենտրոնական մի քանի փողոցներ լցվում են ջերմությամբ, դրական էմոցիաներով, երաժշտությամբ, պարուրվում լույսերով ու փոքր-ինչ գինովցած մարդկանց խինդով՝ յուրատեսակ հանդիպման վայր դառնալով գինեսերների ու գինեգործների համար։

Փառատոնի շրջանակում սպասվում են հետևյալ միջոցառումները։

Ռեստորանային օրեր՝ մայիսի 15 - հունիսի 15 

Հայաստանի հեղինակավոր ռեստորանները կառաջարկեն երեք ճաշատեսակներից բաղկացած հատուկ մշակված սեթ-մենյուներ: Մասնակից ռեստորանները կտրամադրեն 15 տոկոս և ավելի զեղչ իրենց հատուկ սեթ-մենյուների համար։ Այցելուներին կտրամադրվի նաև անվճար մեկ բաժակ հայկական գինի կամ գարեջուր։ 

Վարպետաց դասեր՝ մայիսի 15 - հունիսի 15

YereWine արշավի շրջանակում գինու, գաստրո և մեդիա ոլորտին առնչվող մասնագետները, այդ թվում՝ հայտնի խոհարարներ, սոմելյեներ և մեդիա գործիչներ, կանցկացնեն վարպետության մի քանի դասընթաց։ Այս միջոցառումները կոչված են նպաստելու հայ մասնագետների հետ միջազգային փորձի փոխանակմանը, նրանց գիտելիքների և հմտությունների ամրապնդմանը: Կախված թեմայից՝ վարպետաց դասերում կներառվեն գինու և սննդի համտեսներ, որոնք մասնակիցներին թույլ կտան համեմատել տարբեր գինիներ և բացահայտել խոհանոցային հնարքներ։

Երևանյան գաստրոնոմիկ շոուներ՝ մայիսի 15 - հունիսի 15 

Գաստրո շոուները կանցկացնեն հայ և միջազգային խոհարարները, արվեստի գիտակները և առնչվող ոլորտների հեղինակավոր այլ մասնագետներ:

Բազմալեզու շնորհանդեսներ. այցելուներն ամեն օր կկարողանան մասնակցել 9-10 շնորհանդեսների, որոնք կանցկացվեն տարբեր լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն: «Երևանյան գաստրոնոմիկ շոուների» գոտին տեղակայված կլինի Մոսկովյան - Բաղրամյան խաչմերուկում։ Շոուները, որոնց ընթացքում խոհարարն ուտեստ է պատրաստում, կուղեկցվեն նաև համապատասխան ճաշատեսակի կամ սննդի հյուրասիրությամբ: Խմիչքի և սննդի հյուրասիրությունը հանդիսատեսին կօգնի գործնականում տեսնել, համտեսել և կիրառել ստացված գիտելիքը։

Փառատոնի պատվավոր հյուրերի թվում են Michelin երկու աստղ L'Alexandrin ռեստորանի խոհարար և սեփականատեր Ալեն Ալեքսանյանը, Qatar International Food Festival-ի համահիմնադիր  Զարմիգ Հալլաջյանը, որն ունի բազմաթիվ մրցանակներ և ներկայացնում է հայկական խոհանոցը միջազգային տարբեր հարթակներում, ամերիկացի շեֆ-խոհարար Մերի Սյու Միլլիկենը, շեֆ-խոհարար, Արևմտյան Ասիայում սննդի թափոնների գծով UNEP-ի խոսնակ Լեյլա Ֆաթհալլան և գաստրոաշխարհի հայտնի դեմքեր։

Զառա Պողոսյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում