Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանը իր 800-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել՝ 350 մլն ֆունտ ստեռլինիգ՝ $563 մլն ծավալով՝ զարգացման նախագծերի համար ազատ ֆինանսական միջոցներ ստանալու նպատակով: Պարտատոմսերը ցածր եկամտաբերության են, մարման ժամկետը՝ 2052թ.: Բրիտանական Financial Times-ի հաղորդմամբ՝ ներգրավված գումարները կուղղորդվեն նոր ցողունային բջիջների հետազոտության լաբորատորիայի և ասպիրանտների հանրակացարանի կառուցմանը:
Ավանդաբար նման նախագծերի իրականացման համար Քեմբրիջը օգտագործել է հովանավորչական գումարներ: Այժմ համալսարանը պարտատոմսերի թողարկման որոշում է կայացրել: Անկախ փորձագետների կարծիքով՝ համաշխարհային առաջատար համալասարանները ավելի ու ավելի շատ են դիմում ազատ միջոցների ներգրավման այս տարբերակին:
Civilnet











