Գլխավոր Լրահոս

Սահմանին լարվածության աճն արդարացում չունի․ Բլինքենը՝ Ալիևին

Սահմանին լարվածության աճն արդարացում չունի․ Բլինքենը՝ Ալիևին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ապրիլի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության՝ քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու հարցը։

«Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության աճն արդարացում չունի և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները»,- ասված է Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։

Էնթոնի Բլինքենը նաև հորդորել է ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտնում են՝ հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևն հայտարարել է, որ անհիմն են Արևմուտքում հնչող մեղադրանքները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա: Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2022-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանը և Ալմա-Աթայի հռչակագրին:

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Էնթոնի Բլինքենը, անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի՝ Բրյուսելում նախատեսված հանդիպման վերաբերյալ Իլհամ Ալիևի մտահոգություններին, ընդգծել է, որ այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։

Ադրբեջանի նախագահն իր հերթին նշել է, որ չնայած Բաքվի հիմնավոր մտահոգություններին, ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը հետաձգելու մերժումը կսրի լարվածությունը Հարավային Կովկասում և նոր բաժանարար գծեր կստեղծի՝ խաղաղություն հաստատելու փոխարեն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում