Գլխավոր Լրահոս

Հունվար-մարտին 52 մլրդ դրամ դուրս է բերվել ստվերից․ ՊԵԿ

Հունվար-մարտին 52 մլրդ դրամ դուրս է բերվել ստվերից․ ՊԵԿ

2024-ի առաջին եռամսյակում ստվերային շրջանառությունից դուրս է բերվել 52 մլրդ դրամ, որից 22 մլրդ դրամը պետությանը պատճառված վնասն է եղել․ այն վերականգնվել է 13,3 մլրդ դրամի չափով: Այդ մասին «ՍիվիլՆեթ բիզնեսի» եթերում ասում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը: 

Նրա խոսքով՝ միաժամանակ քննչական կոմիտեն նշված հիմքով նախաձեռնել է 98 քրեական վարույթ:

«Բացի այս ուղղություններից, այլ ուղղություններով ևս աշխատանքներ իրականացվել են: Մասնավորապես, առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել է առանց փաստաթղթի ապրանքների մատակարարման 126 դեպք, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու 120 դեպք, ինչպես նաև լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիա իրականացնելու 62 դեպք»,- ասում է Վահան Չարխիֆալակյանը: 

Տարբեր ոլորտներում, նրա կարծիքով, հարկերից խուսափելու ռիսկեր առկա են: 

«Ռիսկ ունենք տարբեր ոլորտներում` մեծածախ և մանրածախ առևտուր, կառուցապատման ոլորտներում»,- նշում է նա` բացատրելով, թե ինչպես են ՊԵԿ աշխատակիցները գնահատում ռիսկերը, ընտրում ոլորտները: 

«Որպես օպերատիվ ստորաբաժանում, շեշտը դնում ենք նաև մեր օպերատիվ աշխատակիցների ստացած արժեքավոր օպերատիվ ինֆորմացիայի վրա: Երբ մեր աշխատակիցները ստանում են այդ ինֆորմացիան, մշակում, ձեռնարկում ու իրականացնում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Սակայն մենք ունենք մեկ այլ կարևոր ուղղություն, որը միշտ զարգացնում ենք։ Խոսքը   աֆտոմատացված համակարգերի վրա հիմնված ռիսկի պրոֆիլներով ստվերային առանձին երևույթները բացահայտելու մասին է: Մենք ունենք նման համակարգ, որն իրականացնում է ռիսկերի նույնականացում ըստ ոլորտների և առանձին՝ ըստ ռիսկային հարկ վճարողների: Համակարգն ինտեգրված է տարբեր ինֆորմացիոն աղբյուրների», - նշում է Վահան Չարխիֆալակյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում