Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն առաջիկա չորս տարիներին 270 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն առաջիկա չորս տարիներին 270 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը 270 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին առաջիկա 4 տարվա կտրվածքով։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եռակողմ հանդիպումից առաջ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Ներդրում կանենք Հայաստանի տնտեսությունում՝ այն զարգացնելու և դիմակայուն դարձնելու նպատակով։ Մենք կաջակցենք ձեր բիզնեսներին, փոքր և միջին ձեռնարկություններին։ Մենք կկարողանանք օգնել նրանց զարգանալ և նոր շուկաներ մուտք գործել»,- ասել է նա։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև աջակցություն է հայտնել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հարցում։

Նրա խոսքով՝ Ղարաբաղից տեղահանված հայերի խնդիրներն առաջնահերթություն են։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ այս նպատակով ԵՄ-ն արդեն 30 մլն եվրո տրամադրել է․ «Մենք պատրաստ ենք անել ավելին երկարաժամկետ կտրվածքով փախստականների ինտեգրման համար»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում