Այսօրվա երկխոսությունը նշանակում է Հայաստանի ընդլայնվող գործընկերությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ․ Փաշինյան

Այսօրվա բարձր մակարդակի երկխոսությունը նշանակում է Հայաստանի ընդլայնվող գործընկերությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ։ Այդ մասին ապրիլի 5-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից առաջ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շնորհակալություն այս բարձր մակարդակի հանդիպումը հրավիրելու համար՝ վերահաստատելու մեր հավաքական հանձնառությունն ինքնիշխան, դիմակայուն և բարգավաճ Հայաստանին: Չնայած բազմաթիվ ճգնաժամերին՝ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ապահովման ուղղությամբ։ Չբավարարվելով ձեռք բերված առաջընթացով՝ մենք կքննարկենք Հայաստանի ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ամրապնդմանը։ ՀՀ-ը վերահաստատում է արդարադատության և հանրային հատվածի բարեփոխումներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ավելի ուժեղ, ավելի ապահով և առաջադեմ երկիր կառուցելու համար»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ ճիշտ ժամանակն է առաջ մղելու տնտեսական համագործակցությունը, խթանելու առևտուրը․ «Մենք վճռական ենք բարձրացնելու Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակությունը նոր շուկաներ մուտք գործելու նպատակով: Ավելին, մենք պատրաստ ենք բարելավել մեր ներդրումային միջավայրը և այն ավելի գրավիչ դարձնել եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները մեզ կաջակցեն արդիականացնել Հայաստանի որակի ենթակառուցվածքը, կառուցել բիզնես ցանցեր և ուսումնասիրել առևտրի դյուրացման հնարավոր սխեմաները»։
Վարչապետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 000 բռնի տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառումը և նրանց կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրումը նույնպես առաջնային նշանակություն ունի․ «Մեր հավաքական ջանքերը պետք է կենտրոնանան փախստականների արժանապատիվ կյանքը վերականգնելու հնարավորություն տալու վրա` բնակարանային և տնտեսական ակտիվացման քաղաքականությունների միջոցով»։
«Ցանկանում եմ ընդգծել, որ մենք հավատարիմ ենք մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի: Հայաստանը նաև լիովին հավատարիմ է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա: Այս նպատակին հասնելու համար մենք ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որի նպատակն է խթանել կապակցվածությունը և երկխոսությունը հարևան երկրների հետ, և անդին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
https://civilnet.am/news/770776/%d5%a5%d5%b4-%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%af%d5%a1-%d5%b9%d5%b8%d6%80%d5%bd-%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-270-%d5%b4%d5%ac%d5%b6-%d5%a5%d5%be%d6%80%d5%b8%d5%b5%d5%ab-%d5%a1%d5%bb%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%af%d5%bf%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a4%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6%e2%80%a4-%d5%b8%d6%82%d6%80%d5%bd%d5%b8%d6%82%d5%ac%d5%a1-%d6%86%d5%b8%d5%b6-%d5%a4%d5%a5%d6%80-%d5%ac%d5%a1%d5%b5%d5%a5%d5%b6/ https://civilnet.am/news/770798/%d5%a1%d5%bb%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d6%81%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a1%d5%bd%d5%a1%d6%81-%d5%a2%d5%ac%d5%ab%d5%b6%d6%84%d5%a5%d5%b6%d5%a8-%d5%a2%d6%80%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b4/
Civilnet










