Գլխավոր Լրահոս

Պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելը միշտ ունի քաղաքական էլեմենտ. օմբուդսմեն

Պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելը միշտ ունի քաղաքական էլեմենտ. օմբուդսմեն

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գրավոր պատասխանել է ՍիվիլՆեթի հարցերին:

-Ինչպե՞ս կգնահատեք Վարդան Օսկանյանի դեմ ԱԱԾ-ի հարուցած քրեական գործը: Արդյոք այդ գործում քաղաքական բաղադրիչ կա՞:

-Որպեսզի ես կարողանամ գնահատել, այդ հարցի շուրջ կա երկու կողմ: Մեկը գործի նյութական կողմն է, այսինքն` մարդը մեղավոր է, թե մեղավոր չէ, որքա՞ն են այդ ապացույցները հիմնավոր կամ անհիմն: Այս մասով Մարդու իրավունքների պաշտպանն իրավունք չունի նույնիսկ կարծիք հայտնել, որովհետև դա նախաքննության փուլում է, և նույնիսկ ամբողջ դատաքննության ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին արգելված է միջամտել գործի` նյութական իրավունքին վերաբերող մասերին: Ինչ վերաբերում է դատավարական խախտումներին, այդտեղ ես կարող էի միջամտություն ունենալ, եթե լիներ որոշակի ահազանգ կամ բողոք:

Նախ` ասեմ, որ Ազգային ժողովի կողմից պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելը, ճիշտ է, համարվում է իրավական գործընթացի մաս, բայց դա միշտ ունի քաղաքական էլեմենտ: Այսինքն` ԱԺ պատգամավորներին տրված է քաղաքական ազատություն` որոշելու` իրենք արժանահավատ համարո՞ւմ են այդ իրավական հիմնավորումները, որոնք ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը, թե՞ ոչ:

Ես ասում եմ, որ իրենք կարող են իրենց խղճի մտոք քվեարկելիս, իհարկե, առաջնորդվել իրավական սկզբունքներով, բայց ակնհայտ է, որ պատգամավորների կողմից քվեարկության ժամանակ կարող են լինել նաև քաղաքական դրդապատճառներ: Եվ ասել, որ սա միայն իրավական գործընթաց է, ես դրան` որպես մարդ և մասնագետ, անկեղծորեն չեմ հավատում:

-Պատրաստվո՞ւմ եք որևէ կոնկրետ գործողություն իրականացնել այդ գործի շրջանակններում արդար  քննություն իրականացվելու առումով:

-Որպես օմբուդսմեն՝ երկու աշխատանքային ուղղություն ունեմ. mեկը քրեական գործերով՝ խոսքը վերաբերում է նյութական իրավունքի նորմերին, այսինքն՝ մարդը մեղավոր է, թե ոչ, մյուսը դատավարական նորմն է, այսինքն՝ մարդուն տրվել է հնարավորություն պաշտպանելու իր իրավունքները որպես մեղադրյալ, տուժող կամ կասկածյալ։ Պետք է ասեմ նաև, որ օրենքն օմբուդսմենին խստիվ արգելում է գործի նախաքննության կամ դատաքննության ընթացքում կամ մինչև գործի ավարտը որևէ մեկնաբանություն տալ նյութական իրավունքի մասով։ Ինչ վերաբերում է դատաիրավական խնդիրներին, ապա մենք որևէ բողոք առ այսօր չենք ստացել ոչ Վարդան Օսկանյանից, ոչ էլ նրա ներկայացուցիչներից։

Մի շարք միջոցներով՝ նրա մերձավոր մարդկանց միջոցով, ինչպես նաև հրապարակային հայտնել եմ մեր ինստիտուտի աջակցությունը Վարդան Օսկանյանին և՛ որպես քաղաքացի, և՛ որպես մեր կողմից հարգված մարդ, և՛ որպես հանրահայտ գործիչ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում