Գլխավոր Լրահոս

Ադրբեջանի սադրիչ գործողություններն արդարացում չունեն․ Հայաստանի ԱԳՆ 

Ադրբեջանի սադրիչ գործողություններն արդարացում չունեն․ Հայաստանի ԱԳՆ 

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական կողմից սահմանային հրաձգությունների վերաբերյալ՝ շեշտելով, որ «Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի սադրիչ գործողություններն արդարացում չունեն»: 

«Սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով, մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ. Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար»,- նշվում է հայտարարությունում։

Հայաստանի ԱԳՆ-ն  վերահաստատել է, որ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները: 

«Չարդարացված ենք համարում նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում պաշտպանական կառույցների ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի գնահատականները, քանի որ բանակի և բանակային ենթակառուցվածքների բարեփոխումները ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմների ներդրման, չհարձակման պայմանագիր կնքելու, պետական սահմանին հարակից տարածքներն ապառազմականացնելու Հայաստանի Հանրապետության առաջարկները Ադրբեջանի կողմից շարունակում են մնալ անարձագանք»,- նշված է հայտարարությունում։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի կողմից սադրանքների մասին հաղորդագրություն էր տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ Ադրբեջանը գիշերը անկանոն կրակել է Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի դիրքերի ուղղությամբ։

ՊՆ-ն հաղորդել է, որ ադրբեջանական ուժերն անկանոն կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում Սոթքի, Վերին Շորժայի, Կութի, Սյունիքի հատվածում՝ Արավուսի, Տավուշում՝ Չինարիի, Մովսեսի մոտ տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է»,- նշել է ՊՆ-ն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում