Գլխավոր Լրահոս

Հայաստանի քաղհասարակությունը համերաշխություն է հայտնում վրացիներին հակաժողովրդավարական օրենքների դեմ նրանց պայքարում

Հայաստանի քաղհասարակությունը համերաշխություն է հայտնում վրացիներին հակաժողովրդավարական օրենքների դեմ նրանց պայքարում

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ առաջատար կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ իրենց համերաշխությունը հայտնելով վրացի գործընկերներին այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները կրկին օրակարգ բերեցին քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և լրատվամիջոցներին թիրախավորող խնդրահարույց օրենքների նախագծեր։

Ուրբաթ Հայաստանի քաղաքացիական հասարակության ավելի քան 20 կազմակերպություն և անհատ հայտարարություն են տարածել, որում պնդում են, որ «օտարերկրյա ազդեցություն» հասկացությունը ասոցացվում է «դավադրության տեսությունների առաջխաղացման հետ, ինչն օգտագործվում է մարդու իրավունքների ոտնահարումների և անմեղ մարդկանց հետապնդելու համար» թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում։

«Մենք աջակցում ենք ձեզ, որ քաջություն եք դրսևորել և դեմ եք դուրս գալիս Վրաստանի կառավարության հետևողական և մշտական ջանքերին, որոնք նպատակ ունեն սահմանափակել քաղաքացիական ազատությունները և մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կանանց քաղաքական մասնակցությունը սահմանափակելու տեսքով, ինչպես նաև կրկին օրակարգ բերել օտարերկրյա քաղաքացիների թափանցիկության մասին օրենքի նախագիծը»,- ասվում է հայտարարությունում։

Տե՛ս՝ Վրաստանի կառավարությունը հետ է բերում օտարերկրյա գործակալների մասին չեղարկված օրենքը

Հայտարարության հեղինակները նաև նշել են, որ կարևոր է միավորել «ժողովրդավարական ուժերին» և դիմակայել տարածաշրջանում ժողովրդավարությունը թուլացնելու փորձերին։

«Մենք գիտենք, որ ազատությունը խորապես և ի սկզբանե արմատավորված է մեր հասարակություններում, և նույնիսկ պատմության ամենախավար պահերին դրա համար մղվող պայքարը երբեք չի թուլացել»,- ասվում է հայտարարությունում։

Հայտարարությունն ստորագրողներից Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը OC Media-ին ասել է, որ նման զարգացումները վտանգավոր են և սպառնում են տարածաշրջանում ժողովրդավարությանը, որը խոցելի է երկու երկրներում:

«Կարծում եմ, որ այս իրավիճակում կարևոր էր Վրաստանի քաղաքացիական հասարակությանը համերաշխություն հայտնելը, որպեսզի նրանք իրենց միայնակ չզգան տարածաշրջանում,- ասել է Մուրադյանը։- Դժվար թե նրանք աջակցություն ստանան հարևան այլ երկրներից, քանի որ հայտնի է, որ տարածաշրջանի մյուս երկրներում իրավիճակը ավելի ողբալի է այդ առումով»։

«Մեր քաղաքացիական հասարակությունների միջև երկար տարիներ շատ ամուր կապեր են եղել»,- ասել է Իզաբելլա Սարգսյանը, որն աշխատում է քաղաքացիական հասարակության հարցերով զբաղվող Եվրասիա համագործակցություն հիմնադրամում, սակայն հայտարարությանը որպես անհատ է միացել։ Նա OC Media-ին ասել է, որ երբ 2020-ին սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, մի խումբ վրացիներ և աբխազներ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որ պատերազմը պետք է դադարեցվի։

Սարգսյանը  հավելել է, որ 2008-ին Երևանում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ինքն ստացել է վրացի գործընկերների անմիջական աջակցությունը։

«Երբ նստացույց էր, վրացի գործընկերներս և ընկերներս մեզ ծաղիկներ ուղարկեցին՝ մեր վրանում դնելու համար։ Նրանք միշտ հետևում և աջակցում էին մեզ»,- ասել է նա։

Արշալույս Բարսեղյան, OC Media

Տե՛ս նաև՝

Oտարերկրյա գործակալների մասին Վրաստանի օրինագիծը «լուրջ մտահոգություններ է առաջացնում» ԵՄ-ում

Վրաստանի խորհրդարանն  ընդունել է գենդերային քվոտաների վերացման փոփոխությունները 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում