Գլխավոր Լրահոս

Անդրանիկ Քոչարյանն ադրբեջանական կրակոցները պայմանավորում է «հիստերիկ դրսևորումներով»

Անդրանիկ Քոչարյանն ադրբեջանական կրակոցները պայմանավորում է «հիստերիկ դրսևորումներով»

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջին օրերին ադրբեջանական կողմի կրակոցները համարում է «անկանոն, անիմաստ ու աննպատակ»։ Նա կրակոցները պայմանավորում է Ադրբեջանի «հիստերիկ դրսևորումներով»։

«Ապակի է կոտրվել, ապակիները կվերանորոգենք ու ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները ունենան գնահատվելու հնարավորություն նույնիսկ ԵՄ դիտորդների մակարդակով ու հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավորը։

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ կրակոցները Բրյուսելում ապրիլի 5-ին Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման հետ կապ չունեն․ «Երևի մյուս կողմում կանգնածներն էդ օրը որոշել են անկանոն կրակներ ուղարկեն մեր բնակավայրերի ուղղությամբ։ Էդպես շատ է եղել, ոչ մի բանի հետ կապ չունի»։

Հարցին՝ տեսնո՞ւմ է, որ Բաքուն տանում է էսկալացիայի, Քոչարյանը նշել է. «Ոչ, դեռ չեմ տեսնում։ Երբ կտեսնենք, կանցնենք լիարժեք պաշտպանության։ Եթե անհրաժեշտ լինի՝ հայկական կողմը կպատասխանի հակառակորդին»։

Ապրիլի 5-ին և հաջորդ երկու օրերին Ադրբեջանի ստորաբաժանումները սահմանագոտու Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ Ադրբեջանի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն: Ապրիլի 7-ին Սյունիքի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում