Գլխավոր Լրահոս

Րաֆֆին կրկի՞ն կզղջա

Րաֆֆի Հովհաննիսյան – Խաչատուր Քոքոբելյան վեճը կարծես թե հանգուցալուծվում է: Կանխատեսումները, որ Ազգային ժողովում հինգ պատգամավորից բաղկացած «Ժառանգություն» խմբակցությունը կպառակտվի, իրականություն չդարձավ: «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ վայր չի դնի իր պատգամավորական մանդատը՝ մեկնաբանելով օրեր առաջ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ իր և «Ազատ դեմոկրատների» նախագահի միջև եղել է համաձայնություն, որ մանդատները պետք է վայր դնեին միասին` ճանապարհ բացելով երիտասարդների համար։ Քոքոբելյանը վստահեցրել է, որ դա թյուրըմբռնման արդյունք է։

Սա հերթական պատմություններից է, երբ «Ժառանգության» առաջնորդը հայտնվում է անհարմար և անհեթեթ իրավիճակում: Հնարավոր է, որ այս անգամ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը զղջա և հրաժարվի պատգամավորական մանդատը վայր դնելու գաղափարից, քանի որ ինքը և Խաչատուր Քոքոբելյանը իրար լավ չեն հասկացել: Իհարկե, քաղաքական դաշնակիցների միջև թյուրըմբռնումը նման հարցերում քաղաքական կատեգորիա չէ, և կարելի է ասել՝ խիստ մանկական բացատրություն է: Հնարավոր է, որ իրոք նման պայմանավորվածություն եղել է, սակայն Քոքոբելյանը հետագայում հրաժարվել է այդ պայմանավորվածությունից, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը նրան ստիպելու համար դիմել է հրապարակային շանտաժի: Սակայն հետո հասկանալով, որ քաղաքական առումով ոչ մի տեղ չտանող գործընթաց է ձեռնարկել, նրանք լեզու են գտել իրար հետ: Կա նաև երկրորդ տարբերակը, ըստ որի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես ճանապարհի կեսից զղջաղել է և որոշել այս կերպ պահպանել մանդատը:

Այս ամենից հետո հարց է ծագում, թե նման տատանվող կուրս ունեցող քաղաքական գործիչը որքանով կարող է նախագահական ընտրություններում լուրջ թեկնածու ընկալվել: Միջադեպը ցույց է տալիս, որ Րաֆֆի Հովհանիսյանը՝ թե՛ կուսակցության և թե՛ խմբակցության ներսում գրեթե չի տիրապետում իրավիճակին: Իսկ պատճառներից հիմնականն այն է, որ «Ժառանգության» առաջնորդը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պարզապես ոչնչացրեց «ժառանագությանը»՝  համամասնական ցուցակի անցողիկ տեղերից դուրս թողնելով այն ժառանգականներին, որոնք անցած տարիներին ձևավորել էին այդ կուսակցության դրական իմիջը և կերտել էին «Ժառանգություն» բրենդը: Դրա փոխարեն նա գնաց անհասկանալի և անտրամաբանական դաշինքի «Ազատ դեմոկրատների» և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Արդյունքում նախագահ դառնալու հայտ ներկայացնող Րաֆֆի Հովհանիսյանը նախագահական ընտրություններից հինգ ամիս առաջ հայտնվում է ծիծաղելի սկանդալի կիզակետում:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում