Փաշինյանն ու Շոլցը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրւյց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Փաշինյանն ու Շոլցը քննարկել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
«Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022-ի հոկտմբերի 6-ին Պրահայում, 2023-ի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, ինչպես նաև 2023-ի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա: Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել այդ սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ»,- տեղեկացնում է Բաղդասարյանը։
Civilnet










