ԱՄՆ-ը կաջակցի Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական հարցերում․ Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը վերահաստատել է Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը։
«ԱՄՆ-ը կաջակցի Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը, տնտեսության ընդլայնմանը և պայծառ ապագա կառուցելու ձգտումներին»,- X-ի իր էջում գրել է Փաուերը։
Last week in Brussels, I reaffirmed the United States’ commitment to support Armenia as they deepen their democratic reforms, expand their economy, and build towards a bright future. ?????? pic.twitter.com/Ir6ZWNWpUP
— Samantha Power (@PowerUSAID) April 10, 2024
Ապրիլի 5-ին Բրյուսելում Սամանթա Փաուերը հանդիպել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բացի Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող աջակցությունից, հանդիպմանը քննարկվել էին նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները։
Civilnet










