Գլխավոր Լրահոս

Հայաստանը Մեծ Բրիտանիայում ռազմական կցորդ կունենա

Հայաստանը Մեծ Բրիտանիայում ռազմական կցորդ կունենա

Հայաստանը ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում։ 

«Ակնհայտորեն պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությունը շարունակում է տարեցտարի ընդլայնվել՝ ավելացնելով անգլերենի ուսուցում անցնող ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի աշխատակիցների թիվը, Միացյալ Թագավորության ավագ և կրտսեր հրամանատարական կազմի ղեկավարության և առաջնորդության դասընթացները, ինչպես նաև բազմազգ խաղաղապահ և ականազերծման փաթեթները, յուրաքանչյուր տարի փոխադարձությամբ տեղի ունեցող պաշտպանական, ռազմավարական  և ռազմաքաղաքական խորհրդակցությունները»,- նշված է որոշման հիմնավորումներում։ 

Ըստ ՊՆ-ի՝ երկու երկրների միջև կա ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության մեծ ներուժ։ 

Ակնկալվում է, որ ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում  նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ: 

Ռազմական կցորդն իր պարտականությունների կատարմանն է անցնելու 2025-ի հունվարի 1-ից։

https://civilnet.am/news/756888/%d5%a2%d6%80%d5%ab%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a8%d5%b6%d5%a4%d5%ac%d5%a1%d5%b5%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d5%af%d5%a1%d5%ba%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a1%d5%bc%d6%87%d5%bf%d6%80%d5%ab-%d6%87-%d5%a1%d5%b6%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d5%a4%d5%b8%d6%84%d5%a5%d6%80%d5%a9%d5%ab/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում