Գլխավոր Լրահոս

Դպրոցներում ահաբեկչության մասին կեղծ լուրեր նորից կարող են տարածվել, ըստ ԱԱԾ-ի

Դպրոցներում ահաբեկչության մասին կեղծ լուրեր նորից կարող են տարածվել, ըստ ԱԱԾ-ի

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, անդրադառնալով Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին հաղորդագրություններին, նշում է, որ գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։

«Ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։ Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից»,- ասված է հաղորդագրությունում։

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել»,- նշված է հաղորդագրությունում։

***

Ավելի վաղ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան։ Նախարարությունը ծնողներին և ուսուցիչներին հորդորել էր տուրք չտալ ապատեղակատվությանը, անհարկի խուճապ չտարածել։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակման մասին տարածվող լուսանկարը հին է և արված է այլ երկրում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում