Գլխավոր Լրահոս

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար․ Տոկաև

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար․ Տոկաև

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։ Այդ մասին ապրիլի 15-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Մենք պայմանավորվեցինք համատեղ ակտիվորեն աշխատել, մասնակցել խաղաղության ամրացման գործընթացին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագիր կնքելու ձգտումը։ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այս հարցում և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն, իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։ Մեր նպատակներն ու շահերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են»,- նշել է Տոկաևը։

Ղազախստանի նախագահը ողջունել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Նա բարձր է գնահատել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերը վերականգնելու Հայաստանի ձգտումը։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ Հարավային Կովկասում Հայաստանը շատ կարևոր և վստահելի գործընկեր է Ղազախստանի համար։

«Մեր հարաբերությունները հիմնված են անքակտելի բարեկամության և փոխաջակցության վրա։ Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ գործընկերությունը զարգացնելու հարցում, դրա համար այսօրվա այցն ինձ համար հատուկ նշանակություն ունի։ Բանակցությունները Նիկոլ Փաշինյանի հետ ապացուցում են, որ մենք հետաքրքրված ենք մեր գործընկերությունը պահպանել ամենաբարձր մակարդակում։ Այսօր մենք մանրամասն քննարկեցինք բազմաթիվ արդիական օրակարգային հարցեր, հասանք կոնկրետ պայմանավորվածությունների։ Հատուկ ուշադրություն դարձրեցինք առևտրատնտեսական և ներդրումային կոնտակտների ընդլայնմանը»,- ասել է Ղազախստանի ղեկավարը։

Նա նշել է, որ վերջին հինգ տարիներին Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է, բայց երկու երկրների «հարաբերությունների զարգացման ներուժը մինչ օրս ամբոջությամբ չի օգտագործվել»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում