Գլխավոր Լրահոս

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ներգաղթյալների հարցով Լոնդոնի հետ բանակցելու հրապարակմանը

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ներգաղթյալների հարցով Լոնդոնի հետ բանակցելու հրապարակմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալների հարցով բանակցելու մասին հրապարակմանը։

«Հայաստանն ու Միացյալ Թագավորությունն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, բայց կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ապրիլի 15-ին The Times-ի հրապարակած հոդվածում ասվում է, որ Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին արտաքսելու շուրջ բանակցություններ է սկսել Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ՝ Ռուանդայի հետ պայմանավորվածության սխեմայով։ Պարբերականը վկայակոչել է բրիտանական կառավարության փաստաթղթերը, որոնք հասանելի են դարձել արտահոսքի պատճառով:

Ըստ հրապարակման՝ հայկական կողմի հետ բանակցությունները սկսվել էին դեռևս 2023-ի սեպտեմբերին, սակայն առաջընթաց դեռևս չի գրանցվել։

2023-ին Մեծ Բրիտանիան և Ռուանդան ստորագրել են միգրացիոն համաձայնագրի թարմացված տարբերակ, որի համաձայն՝ Միացյալ Թագավորություն ապօրինի ժամանած միգրանտները կարող են արտաքսվել աֆրիկյան երկիր՝ առանց բրիտանական իշխանություններից ապաստան խնդրելու իրավունքի։ Ավելի վաղ նրանք կարող էին մնալ Բրիտանիայում այնքան ժամանակ, քանի դեռ ընթանում էր նրանց ապաստանի հարցման քննարկումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում