Գլխավոր Լրահոս

Կասկադը վերջնական տեսք կստանա․ աստիճանները կմիացվեն 50-ամյակի հուշարձանին

Կասկադը վերջնական տեսք կստանա․ աստիճանները կմիացվեն 50-ամյակի հուշարձանին

Երևանի քաղաքապետարանը «Գաֆէսճեան»  թանգարանից որպես նվիրատվություն ընդունեց 5 105 քմ մակերեսով հողամասերը և դրանցում առկա շինությունները: Ապրիլի 16-ին ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ։ 

«Հարկ է նշել, որ դեռևս 2022-ին նվիրաբերված, չկառուցապատված 11,53 հա հողամասում էլ համայնքը պատրաստակամություն է հայտնել ավարտին հասցնել «Կասկադ» համալիրի վերին փոսորակի հատվածում կառուցապատումը՝ ապահովելով աստիճանների և շարժասանդուխքների կապը 50-ամյակի հուշարձանի աստիճանների հետ»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում