Գլխավոր Լրահոս

Թբիլիսիում հայկական եկեղեցիները՝ վերականգնման հույսով

Թբիլիսիում հայկական եկեղեցիները՝ վերականգնման հույսով

Հայկական գրություններ՝ դրսում, վրացական գրաֆիտի՝ ներսում․ այսպիսին է պատկերը Թբիլիսիի Սուրբ Շամխորեցոնց Կարմիր Ավետարան եկեղեցում։ 

Այն Վրաստանի անհետացող հայկական եկեղեցիներից է։ Ըստ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի տեղեկության՝ եկեղեցին հիմնադրվել է 1735-ին։ Խորհրդային տարիներին եկեղեցու շենքը գործածվել է տարբեր նպատակներով. այն վերածվել է հացի գործարանի, ապա՝ պահեստի: 1989-ի ապրիլի 14-ին եկեղեցին փլուզվել է: Ըստ իշխանությունների հաղորդած տվյալների՝ եկեղեցին փլուզվել է երկրաշարժի հետևանքով: Ապրիլի 27-ին հրատարակված «Ինչո՞ւ քանդվեց Շամխորը» հոդվածում քաղաքի գլխավոր ճարտարապետը շտապում էր հայտնել, թե փլուզված եկեղեցին անվերականգնելի է:

Համաձայն Վիրահայոց թեմի տեղեկության՝ 1999-ին կանգուն վիճակում էին միայն եկեղեցու արևելյան ճակատը և նրան հարող որոշ հատվածներ՝ հարավային և հյուսիսային ճակատներից: Տարբեր տարիների թեմը դիմել է վրացական իշխանություններին՝ խնդրելով միջամտել եկեղեցու պահպանման գործին, սակայն ապարդյուն։

2016-ից եկեղեցու հարևանությամբ մեկնարկել են շինարարական աշխատանքներ, շենքի հիմք փորվեց, որն էլ վթարային իրավիճակ ստեղծեց եկեղեցու հետագա պահպանման համար: Այստեղ ներկայում կառուցված է հյուրանոց, իսկ եկեղեցու մնացած հարթ տարածքը ծառայում է որպես ավտոկայանատեղի։

«Շամխորը եղել է Հավլաբարի և ընդհանրապես ամբողջ Թբիլիսիի ամենաբարձր եկեղեցին, այսօր, սակայն, այն վերջնական փլուզման եզրին է,- ասում է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանը։ - Եկեղեցու հարակից տարածքները ներկայում սեփականատերեր ունեն՝ մի մասը ավտոկայանատեղի է, մյուս մասն էլ՝ հյուրանոց»։

Արթուր Միրզոյանի խոսքով՝ եկեղեցուց ընդամենը մեկ մետրի վրա հյուրանոցի կառուցումը անհնարին է դարձնում հոգևոր շինության վերակառուցումը։

«Վրաստանում ընդդիմադիր գործիչներ կան, որոնք մեր այդ բարձրաձայնած խնդրին արձագանքեցին։ Շատերն են այստեղ այն մտքին, որ եկեղեցիները պետք է վերակառուցվեն ու վերադարձվեն»,- նշեց Միրզոյանը։

Վրաստանի իշխանությունից, սակայն, որևէ արձագանք դեռևս չկա։ 

Տարբեր վկայությունների համաձայն՝ 1900-ականների սկզբին Վրաստանի մայրաքաղաքում երեք տասնյակի հասնող եկեղեցի էր գործում, ներկայում միայն երկուսը՝ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին և Սուրբ Էջմիածին եկեղեցին։ Մնացածը կիսավեր վիճակում են։

Գևորգ Թոսունյան

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում