Գլխավոր Լրահոս

Մոսկվան Երևանից հերքում է ակնկալում բրյուսելյան պայմանավորվածությունների վերաբերյալ

Մոսկվան Երևանից հերքում է ակնկալում բրյուսելյան պայմանավորվածությունների վերաբերյալ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 18-ի ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է տեղեկությունը, թե իբր ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպմանը ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերման շուրջ։

«Ավելի վաղ Երևանում հրապարակայնորեն հավաստիացնում էին, որ Արևմուտքի երկրների հետ հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Մենք, ակնկալելով այդ գործոնների ամբողջությունը, Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք ի հայտ եկած տեղեկություններին։ Իհարկե իդեալական կլինի այդ ինֆորմացիայի հերքումը, բայց ամեն դեպքում, խոսքը պաշտոնական Երևանինն է»,- ասել է նա։

Զախարովան չի բացառում, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ «Երևանին պարտադրվել է» փոխարինել ռուս սահմանապահներին արևմտյան մասնագետներով, ինչպես նաև փոխել կողմնորոշումը Մեծամորի ատոմակայանի ապամոնտաժման վերաբերյալ։

Ըստ նրա՝ Արևմուտքը ձգտում է Հարավային Կովկասում գժտեցել հարևաններին, իսկ «Հայաստանին հատկացնում է միայն գործիքի դեր, որի օգնությամբ ԱՄՆ-նն ու ԵՄ-ը ցանկանում են նոր մեծ հրդեհ բորբոքել» տարածաշրջանում:

***

Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Երևանը, Բրյուսելը և Վաշինգտոնը, անդրադառնալով հանդիպման վերաբերյալ շահարկումներին, հայտարարել էին, որ հանդիպումն առաջին հերթին տնտեսական ուղղվածություն ունի։ Գագաթնաժողովի արդյունքում տարածված համատեղ հայտարարության մեջ նշված է առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին ԵՄ կողմից 270 միլիոն եվրո, իսկ ԱՄՆ-ի կողմից 65 միլիոն դոլար ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին։ Հայտարարությունում խոսվել է նաև Հայաստանի համար ռիսկերը մեղմելու, առևտուրը դիվերսիֆիկացնելու, ինչպես նաև տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը ամրապնդելու ԵՄ ու ԱՄՆ-ի հանձնառության մասին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում