Գլխավոր Լրահոս

Իրանը չի հաստատում Իսրայելի օդային հարվածի մասին տեղեկությունը

Իրանը չի հաստատում Իսրայելի օդային հարվածի մասին տեղեկությունը

Թեհրանը չի հաստատում տեղեկությունները, թե Իսրայելը օդային հարված է հասցրել Իրանի ուղղությամբ, սակայն նշում է պայթյունի ձայների մասին։

Սպահան քաղաքում Իրանի բանակի ավագ ներկայացուցիչ գեներալ Միհանդուսթը հայտարարել է, որ ապրիլի 19-ի առավոտյան պայթյունի ձայներ են լսվել քաղաքի արևելյան շրջանում, քանի որ Հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են կասկածելի օբյեկտներ։

Իրանցի գեներալի համոզմամբ՝ պաշտպանական միջոցառումների իրականացումը երկրին որևէ վնաս չի պատճառել։ 

Ապրիլի 19-ին ամերիկյան և հատկապես իսրայելական մի շարք առաջատար լրատվամիջոցներ գրեցին, որ Իսրայելը հարվածել է Սպահանի ավիաբազային՝ ի պատասխան ապրիլի 13-ի լույսը 14 գիշերը իրանական «Ճշմարիտ խոստում» օպերացիայի։

Պաշտոնական Թեհրանը վերջին օրերին բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով քանիցս հայտարարել է, որ եթե Իսրայելը որոշի հարվածել Իրանին, ապա շատ ավելի ծանր պատասխանի կարժանանա, քան նախորդ գործողության ժամանակ։ 

Ապրիլի 14-ին Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) միջուկային անվտանգության հարցերի պատասխանատու գեներալ Ահմադ Հաղթալաբը սպառնացել էր, որ եթե իսրայելական կողմը թիրախավորի Իրանի միջուկային կենտրոնները, ապա Իրանը կվերանայի իր միջուկային քաղաքականությունն ու դոկտրինը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում